Ձախողված «անփոխարինելին»

Ընդամենը մեկ օրվա մեջ ակնհայտ դարձավ, որ ՆԳՆ նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը, ով մինչ այդ տևական շրջան զբաղեցնում էր ոստիկանապետի պաշտոնը, մեղմ ասած՝ իր տեղում չէ:
Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, օպերները քաղմասում փաստաբանների ծեծեցին, ընդ որում՝ միայն այն բանի պատճառով, որ այդ մարդիկ իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում՝ «մենթական բեսպրեդելից» պաշտպանելով բռնության ենթարկված անչափահասների:
Ես անցել եմ քաղաքական պայքարի դժվար ու բարդ փուլ, այդ ընթացքում քաղաքական պատճառներով կալանավորվել եմ, բայց երբեք «մենթական» մեթոդներ, առավել ևս՝ բռնություն չեմ տեսել իմ փաստաբանների նկատմամբ:
Նիկոլի Հայաստանում դա տեղի ունեցավ, ըստ այդմ՝ ամոթ է այս երկիրը դեմոկրատական համարելը, մանավանդ, որ բռնությունից անցել է երեք օր ու նկատում ենք, որ օպերների «ակտիվությունը» խրախուսված է եղել «վերևից», գուցե՝ նախարարից կամ նույնիսկ՝ վարչապետից:
Երբ երկրում ոստիկանը դառնում է բռնության գործիք, անիմաստ է համակարգից բարեփոխումներ ակնկալելը, եթե նույնիսկ Պարեկային ծառայության պատրանքային ռեֆորմի վրա ծախսվել են մեծ փողեր:
Փետրվարի 10-ի երեկոյան մենք տեսանք, թե ինչպես էին տասնյակ «բարեփոխված» պարեկներ անօգնական հետապնդում մի «Համերի» լկտիացած վարորդի:
Այս երկու դեպքերը հերիք էին, որ Վահե Ղազարյանը հեռանա: Մյուս կողմից, գրեթե ակնհայտ է, որ Ղազարյանը հանգամանքների բերումով «անփոխարինելի» է դարձել Փաշինյանի համար՝ օրակարգային դարձնելով հենց վերջինիս հեռացման պահանջը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր