Փաշինյանը միջազգային գործընկերներից երաշխիքներ չի ստացել

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունը «զգալի առաջընթաց» է արձանագրել հայ- ադրբեջանական դիալոգում՝ թեև դժվար է բացահայտել, թե որն է Վաշինգտոնի չափման միավորը:
Եթե խոսքը վերաբերում է այն հարցին, որ հայ- ադրբեջանական հակամարտության արևմտյան կարգավորման պարագայում հնարավոր է դառնում Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, «զգալի առաջընթաց»-ի մասին արձանագրումը, թերևս տեղին է, հատկապես՝ ամերիկյան շահերի տեսանկյունից:
Բուն կարգավորման բովանդակության տեսանկյունից՝ արևմտյան տարբերակը բացարձակապես չի երաշխավորում Ստեփանակերտ- Բաքու միջազգային շփումը և չի ուրվագծում ԼՂ ժողովրդի անվտանգության մեխանիզմները:
Այս երաշխիքները երեկ Փաշինյանը միջազգային գործընկերներից չի ստացել ու այդ պատճառով էլ՝ Ալիևն այդքան «պերճախոս» էր դարձել:
Հայաստանի իշխանական պրոպագանդան, իշխանական կերակրատաշտի կադրային ու ֆինանսական ռեսուրսներն իրենց համար մատչելի դարձրած քարոզիչներն ինչ ստեր ու հեքիաթներ ասես կարող են հորինել, փաստն այն է, կարգավորման արևմտյան պատկերացումները ԼՂ խնդիրն ամբողջությամբ դարձնում են Ադրբեջանի «ներքին հարց»՝ որևէ գործուն երաշխիք չստեղծելով ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության համար:
Այստեղ է, որ «զգալի առաջընթաց»-ը դառնում է առնվազն վիճելի:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր