Site icon politcom

Արմեն Աշոտյանի «բացահայտումներն» ինձ համար նորություն չէին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

44-օրյա պատերազմից հետո առաջիններից մեկը ես եմ ասել, որ ԼՂ անկախության օրակարգը մնացել է պատերազմի փլատակների տակ՝ կարևորելով Ստեփանակերտ- Բաքու դիալոգը:
Բայց ես պատկերացնում եմ, որ Արցախի քաղաքական և քաղաքակրթական սուբեկտության, ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը պետք է արտացոլված լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում:
Անցած տարվա վերջին մի արևմտյան դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ինձ համար «բացահայտվեցին» խնդրի վերաբերյալ արևմտյան պատկերացումները ու ես հասկացա՝ այս պարագայում «միջազգային մեխանիզմ» կոչվածը բուտաֆորիա է ու ԼՂ հարցը Բրյուսել/Վաշինգտոնի մեկնությամբ՝ Ադրբեջանի «ներքին գործ» է:
Երբ ես անկեղծացա, որ Ստեփանակերտ- Բաքու երկխոսության այս «միջազգային մեխանիզմ»-ը չի աշխատի, հարգարժան զրուցակիցս անհոգ տոնով պատասխանեց, թե այդ դեպքում կօժանդակեն ԼՂ ժողովրդի անվտանգ էվակուացիային:
Արևմտյան կարգավորման միջազգային մեխանիզմ»-ն ընդամենը մի նպատակ ունի՝ մեր հասարակության աչքերում փրկել Նիկոլ Փաշինյանի դեմքը:
Այն, ինչի մասին երեկ խոսում էր Արմեն Աշոտյանը, ինձ համար նորություն չէր՝ առնվազն երկու ամիս, ինչի մասին ես ակնարկել եմ եթերներից մեկի ժամանակ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version