Նույնիսկ կարևոր որոշումները ֆետիշացնել չի կարելի

Հաագայի դատարանի որոշումը իրավա- քաղաքական հարթության վրա, անշուշտ, կարևոր է:
Այն, մի կողմից, լեգիտիմացնում է Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն, մյուս կողմից՝ Լաչինի միջանցքի խնդրի պատասխանատվությունը դնում է միջազգային հանրության վրա:
Մինչև հիմա Հայաստանի հասարակությունը պատասխանատվության հասցեատիրոջը փնտրել է բացառապես Մոսկվայում՝ ունենալով հիասթափությունը առիթներ:
Հիմա հասցեատերերը նաև արևմտյան մայրաքաղաքներում են:
Երբ որոշումը կարևոր է լինում, դա չի երաշխավորում դրա անխափան իրագործումը, մանավանդ, միջազգային իրավունքի, հարաբերությունների ճգնաժամի համատեքստում:
Նույնիսկ կարևոր որոշումները ֆետիշացնել չի կարելի, որովհետև դրանից մինչև հիասթափություն կես քայլ է:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր