Site icon politcom

Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտը

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի վերջին ելույթը, անշուշտ, կարելի է քաղաքական հայտ համարել։
Ելույթից կարելի է 3 հիմնական թեզ առանձնացնել։
1. Վարդանյանը մի քանի անգամ շեշտել է, որ իրեն արտաքին ճնշման արդյունքում են հեռացրել։
2. Նա անուղղակիորեն մեղադրել է Արայիկ Հարությունյանին, որ վերջինս սին խոստումներ է տալիս, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում։
3. Վարդանյանը ելույթի մեջ ակնարկել է նաև, որ իրեն պաշտոնից ազատելը Ադրբեջանի “Սալյամիի ռազմավարության” մասն է, որի միջոցով փորձ է կատարվում փոքր զիջումներ պարտադրելով հասնել վերջնական նպատակին։
Վարդանյանը հայտարարել է նաև, որ շարունակելու է իր գործունեությունը Արցախում։ Ինչպես հասկանում եմ` խորհրդարանական ընդդիմության մի մասի, Բակո Սահակյանի և իր թիմակիցների հետ փորձելու են նոր բևեռ ստեղծել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version