Site icon politcom

Նման մարդիկ իրականում ծաղրում են մեր ժողովրդին…

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատության» հյուրն էր: Լրագրողը տարբեր ձևակերպումներով փորձում էր հասկանալ՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքի թեմայով: Պատասխանը՝ դիվանագիտական «կռուտիտներ»:
Իսկ Հայաստանում գործիչներ կան, ովքեր պնդում են, թե Հաագայի դատարանի որոշումից հետո ԵՄ-ն, Կոսովոյի օրինակով, կճանաչի Արցախը, եթե Բաքուն հանդգնի չբացել Լաչինի միջանցքը:
Նման մարդիկ իրականում ծաղրում են մեր ժողովրդին…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version