«Սարդարապատի մոդելը» գրավիչ է, բայց ժամանակավրեպ

Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն է:
Այս իրադարձության շուրջը վարկածների պակաս չկա, բայց ես կարծում եմ՝ պետք չէ դավադրությունների գիրկն ընկնել:
Վարդանյանը պաշտոնանկ եղավ, որովհետև դա ուզում էին(տարբեր պատճառներով) Ստեփանակերտում, Երևանում, Բաքվում, իսկ Մոսկվայում հաջողակ գործարարը չկարողացավ ամուր «տանիք» գտնել:
Այսինքն, գործ ունենք շահերի համընկման հետ:
Փաշինյանը «խանդում» է Վարդանյանին ու չէր ուզենա Ստեփանակերտի իշխանության բարձր կաբինետում տեսնել իր հնարավոր քաղաքական մրցակցին: Ալիևը ԼՂ խնդիրը համարում է Ադրբեջանի «ներքին հարց», ուստի Արցախում չէր ուզում տեսնել մեկին, որի մեծ կապիտալն ու անձնական կապերը կարող էին նպաստել Արցախի սուբեկտությանը: Եվ վերջապես՝ Արցախում տասնամյակներով ձևավորվել է կլանային մի համակարգ, որի համար խորթ է ցանկացած մեկը, ով կհանդգնի իր «անդորրը» խանգարել:
Ռուբեն Վարդանյանն, անշուշտ, ունի արժեքավոր գաղափարներ, որոնք ուշադրության արժանի են: Բայց երբ նա խոսում է «Սարդարապատի մոդելի» մասին, քաղաքական ռացիոնալիզմի դաշտը սահմանափակվում է. «Սարդարապատի» համար այսօրվա Արցախը ռեսուրսներ չունի:
Այլ խոսքով, Վարդանյանի գաղափարա- քաղաքական կապիտալը նույնպես ժամանակավրեպ է, եթե նույնիսկ գրավիչ է:
Ես վստահ եմ՝ սահմանափակ են նաև Վարդանյանի հայաստանյան հնարավոր քաղաքական գործունեության ռեսուրսները, որովհետև իշխանության տրանզիտի Ստեփանակերտ- Երևան երթուղին այլևս չի գործում:
Ժամանակներն այլ են:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր