Month: February 2023

Դասեր քաղելու ժամանակը. հայ-թուրքական դիալոգի մասին

Դասեր քաղելու ժամանակը. հայ-թուրքական դիալոգի մասին

Արարատ Միրզոյանի երեկվա այցն Անկարա իսկապես կարևոր է: Բազմիցս ասել եմ՝ առանց հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ խոսել Հայաստանի իրական անկախության, սուբեկտության մասին ու նաև՝ Հայաստանի անկախության հիմնական երաշխիքը հենց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է: Սա գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է: Մյուս կողմից, Միրզոյան- Չավուշօղլու հանդիպմանը հաջորդած հայտարարություններին…
Կարդալ
«Հայ Ազգային Կոնգրես» և  «Դեմոկրատական այլընտրանք» հանդիպում

«Հայ Ազգային Կոնգրես» և «Դեմոկրատական այլընտրանք» հանդիպում

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության ղեկավար անդամները հյուրընկալեցին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի պատվիրակությանը: ԴԱԿ հունվարի 26-ի հայտարարության շուրջ ծավալվեց համակողմանի ու շահագրգիռ քննարկում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ քաղաքական խորհրդակցությունները շարունակելու մասին:
Կարդալ
Ի՞նչ է կատարվում Արցախում. Հարությունյանի «անակնկալը»

Ի՞նչ է կատարվում Արցախում. Հարությունյանի «անակնկալը»

Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի…
Կարդալ
Ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում բանակցություններից

Ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում բանակցություններից

Հայաստանի իշխանության «հետևողականությունն» ապշեցուցիչ է: Դեկտեմբերին պաշտոնական Երևանը մոսկովյան հանդիպմանը չմասնակցեց «Լաչինի միջանցքի փակ լինելու» պատճառաբանությամբ, հիմա հայտարարոմ է, որ «նման նախապայման չունի հայկական կողմը»։ «Ռուսական կողմը նախապատրաստում է նման հանդիպում, ռուսական կողմն է այդ մասին հայտնել, իսկ Հայաստանը կմասնակցի, թե ոչ, տվյալ պահի իրավիճակից է կախված», - ասել է…
Կարդալ
Արդյո՞ք թմրանյութ եղել է կացարանում

Արդյո՞ք թմրանյութ եղել է կացարանում

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել են թմրաբանական փորձաքննություն նշանակելու տեղեկությունը: Մեր կողմից հավելենք, որ օրեր շարունակ խոսակցություններ…
Կարդալ
Ձախողված «անփոխարինելին»

Ձախողված «անփոխարինելին»

Ընդամենը մեկ օրվա մեջ ակնհայտ դարձավ, որ ՆԳՆ նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը, ով մինչ այդ տևական շրջան զբաղեցնում էր ոստիկանապետի պաշտոնը, մեղմ ասած՝ իր տեղում չէ: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, օպերները քաղմասում փաստաբանների ծեծեցին, ընդ որում՝ միայն այն բանի պատճառով, որ այդ մարդիկ իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում՝…
Կարդալ
Փաշինյանը՝ Քոչարյանի ու Սարգսյանի հետքերով

Փաշինյանը՝ Քոչարյանի ու Սարգսյանի հետքերով

Ազգային ժողովի նախօրեի ելույթից հետո, Նիկոլ Փաշինյանը երեկ էլ կառավարության նիստին անկախ ու ինքնավար երկու կառույցների՝ Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարներին ու մի ՀԿ-ի ներկայացուցչի էր հրավիրել, ինչպես հայտարարեց՝ հասկանալու համար կոռուպցիայի ընկալման սանդղակում անցած տարվա 3 կետի հետընթացի պատճառները։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչքանով…
Կարդալ
Ռուբեն Վարդանյանը հեռանո՞ւմ է

Ռուբեն Վարդանյանը հեռանո՞ւմ է

Արցախի նախագահն ու պետնախարարը բլոկադան ճեղքել ու Մոսկվա են գնացել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել ու ոչ էլ հերքվել է: Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ Արայիկ Հարությունյանն արդեն գնացել- եկել է, իսկ Ռուբեն Վարդանյանը դեռ Մոսկվայում է: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մոսկովյան հանդիպումների նպատակն Արցախի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարման ուղիներ փնտրելն է:…
Կարդալ