Երեկվա հանդիպումը հրապարակայնացվել է ադրբեջանական մամուլում

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես և զգուշացնում էի, փորձ է կատարվում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ոչ քաղաքական հարցերով շփումները ներկայացնել որպես ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծում։ Այդ առումով պատահական չէ, որ երեկվա հանդիպումը հրապարակայնացվել և ակտիվորեն շրջանառվել է ադրբեջանական մամուլում։
Ինչպես նշել էի վերջին սյունակումս, նպատակը բանակցային մեխանիզմում միջազգային կոմպոնենտի անհրաժեշտության հարցը տեսանելիության սկզբունքով փոխարինելն է։ Պատահական չէ նաև, որ երեկվա հանդիպման վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել Տոյվո Կլաարը` նշելով` լավ է, որ քննարկվել են ոչ միայն հրատապ խնդիրներ, այլև ավելի լայն հարցեր։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր