Site icon politcom

Վրաստանի կայունությունը կարեւոր է նաեւ Հայաստանի համար

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

Վրաստանի կառավարող մեծամասնությունը հետ է կանչել «Օտարերկրյա գործակալների» մասին օօրինագիծը, որը դարձել էր հանրության մի մասի բողոքի պատճառ, հանգեցնելով ոստիկանության հետ բախումների:
Պաշտոնական Թբիլիսին գնում է քայլի, որի նպատակը թերեւս ցնցումներից խուսփելն է: Իհարկե հարց է առաջանում, թե արդյո՞ք օրինագծի նախաձեռնության պարագայում հաշվարկված չէր հնարավոր հանրային բողոքի ալիքն ու դրանից բխող հետեւանքը: Այդ առնչությամբ դատողություն անել չեմ ուզում, քանի որ մանրամասն չեմ տիրևապետում ներվրացական պատկերին:
Բոլոր դեպքերում, Վրաստանի մեծամասնոության որոշումը համարում եմ կարեւոր, այն առումով, որ Վրաստանի կայունությունը կարեւոր է նաեւ Հայաստանի համար:
Վրաստանի կայունությունը Հայաստանի համար ունի ոչ միայն զուտ հաղորդակցային-ենթակառուցվածքային նշանակություն, այլ անմիջական անվտանգային: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ այդ առնչությամբ ռիսկերն ու մարտահրավերները Թբիլիսիի համար ոչ միայն չեն ավարտվում, այլ թերեւս նոր են սկսում: Եվ այստեղ ես ամենեւին չեմ տեսնում լոկ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայություն: Տողատակում ավելի շատ տեսնում եմ

Չինաստանի աշխուժացման գործոնի ազդեցությունը:
Այդ տեսանկյունից, Կովկասի «միջանցքը» Վրաստանն է եւ անկասկած գոյություն ունի այն «փակելու» խնդիր, քանի որ Հայաստանինը «բարեհաջող» փակ է հայ-ադրրբեջանական հակամարտության պատճառով:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version