Site icon politcom

Փաշինյանի ծաղրը

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում կան դրվագներ, որոնցում նա ակնհայտորեն ծաղրում է ժողովրդին, լրագրողներին, առհասարակ՝ բանականությունը:
Օրինսկ, Նիկոլ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանությունը տեսեք:
Ուրեմն, դատելով նրա խոսքից, մեր կառավարության խնդիրը ոչ թե էսկալացիայի կանխումն է, այլ ապացուցելի դարձնելը, որ դրա հեղինակն Ադրբեջանն է:
Փաշինյանն, ինչքան ուզում է, թող ծաղրի, բայց կարծեմ, սա սահմանադրական պարտականություններից հրաժարման փորձ է ու, թերևս, ճիշտ կլինի, եթե ասուլիսի այս դրվագով զբաղվեն իրավաբանները՝ գործող վարչապետի ապագա մեղադրանքի հիմքերն ավելի ամուր դարձնելու նպատակով:
Հիմա գանք ավելի «ցնցող» դրվագի:
Անդրադառնալով այն հարցին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 412 հազար դոլարանոց բնակարանը գնել է 168 հազարով՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողին առաջարկել է այդ բնակարանը նրանից գնել 300 հազարով, վաճառել 400-ով և 100 հազար դոլար մաքուր շահույթ ստանալ։ 
Պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել:
Լրագրողը հարցնում է կոռուպցիոն ռիսկերի մասին, իսկ Փաշինյանը՝ փոխարենը դա հերքի կոնկրետ փաստերով կամ համապատասխան հանձնարարականներ տա իրավապահ մարմիններին, լրագրողներն առաջարկում իրենց «ճիշտն» ապացուցել բրոկերական գործունեության միջոցով:
Ի դեպ, ողջամիտ կասկածներ կան, որ Փաշինյանն ասուլիսը կազմակերպել էր՝ իր տան գնորդ գնելու նպատակով: Համենայն դեպս, նա այդ թեմայով ավելի հանգամանալից էր խոսում, քան այն անվտանգային ռիսկերի մասին, որոնք սպառնում են Հայաստանին ու Արցախին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version