ՄԻՊ արժեզրկում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Անահիտ Մանասյանի թեկնածությունը, տեղեկությունը հաստատել են խմբակցությունից։ Մանասյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է ու նրա մերձավորը:
Երբ իշխանությունը տևական փնտրտուքից հետո հանգում է կադրային այս լուծմանը, կարելի է խղճալ քաղաքական այդ թիմին՝ նման աղքատիկ կադրային բազա ունենալու համար:
Գլխավոր դատախազի տեղակալին ՄԻՊ պաշտոնում առաջադրելը լավ ուղերձ չէ: Մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտություն կա՝ հատկապես գործադիրը իշխանության և իրավապահների ոտնձգություններից:
Եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնացել է նման «ռիսկի», կարելի է ենթադրել, թե ինչպիսի պատկերացնումներ ունի Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Փաստացի վարչապետին պետք է եղել մեկը, որը քաղաքացիների ու ընդդիմության քննադատություններից պաշտպանելու է իշխանությանը:
Հայաստանն անշեղորեն գնում է ավտորիտարիզմի ճանապարհով ու այդ գործընթացի այս հանգրվանում, առաջին հերթին, արժեզրկում է ՄԻՊ ինստիտուտը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր