Day: March 27, 2023

Նիկոլն ու Արայիկը որակյա՞լ կառավարիչներ են…

Նիկոլն ու Արայիկը որակյա՞լ կառավարիչներ են…

Մեր հանրային, քաղաքական, փորձագիտական շրջանակներում մի մոլորություն կա: Մարդկանց թվում է՝ ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում, իսկ եվրոպացի դիտորդները Հայաստանի սահմանին՝ կոչված են ապահովելու մեր անվտանգությունը: Իհարկե, միջազգային խաղացողների առաջ պետք է բարձրացնենք նրանց պատասխանատվության հարցը, բայց մենք գաղութ չենք, որպեսզի Երասխի միջադեպի բեռը գցենք բացառապես եվրոպացիների, իսկ Արցախի իրադարձությունները՝ ռուսների…
Կարդալ
Նիկոլը թերևս մտածում է՝ ում է պետք Հայաստանը, եթե վարչապետն ինքը չէ…

Նիկոլը թերևս մտածում է՝ ում է պետք Հայաստանը, եթե վարչապետն ինքը չէ…

Երբ անցած օրվա պաշտոնական լրահոսում արձանագրվում է ԼՂ տարածքում ադրբեջանցիների «որոշակի դիրքային առաջխաղացման» մասին, մեր հայրենակիցներից շատերը, թերևս, չեն պատկերացնում տեղի ունեցածի լրջությունը: Բաքուն իր վերահսկողության տակ է վերցրել Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը՝ ԼՂ-ն ամբողջովին առնելով աքցանի մեջ: Ադրբեջանն, ըստ էության, տվել է ԼՂ սուբեկտության ամբողջական ոչնչացման գործընթացի մեկնարկը,…
Կարդալ
Հայաստան- Թուրքիա 1:2

Հայաստան- Թուրքիա 1:2

Ցանկացած պարտություն, այդ թվում՝ մարզական, ցավալի է: Հայաստան- Թուրքիա խաղի 1:2 հաշիվը, սակայն, օրինաչափ է, երբ դիտարկում ենք խաղի ցուցանիշների համատեքստում: Բոլոր հիմնական ցուցանիշներով(բացի՝ անկյունային հարվածների իրացումը) մերոնք զիջել են մրցակցին: Այնուամենայնիվ, շնորհակալություն մեր տղաներին: Խաղացին նվիրումով ու մինչև վերջ:
Կարդալ
Հիմարության «մեդալի» երկու կողմերը

Հիմարության «մեդալի» երկու կողմերը

ՀՀ ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ոչ մի տարբերություն չկա մոտ երկու տասնմյակի «Ռուսաստանը թույլ չի տա ստատուս-քվոյի փոփոխություն» և «Ռուսաստանն է ամեն ինչի պատասխանատուն» քարոզչության միջև։ Դա նույն հիմարության «մեդալի» երկու կողմերն են։ Տարբերությունը «մեդալակիր»-ների ով-ությունն է։
Կարդալ