Site icon politcom

Նիկոլն ու Արայիկը որակյա՞լ կառավարիչներ են…

Մեր հանրային, քաղաքական, փորձագիտական շրջանակներում մի մոլորություն կա:
Մարդկանց թվում է՝ ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում, իսկ եվրոպացի դիտորդները Հայաստանի սահմանին՝ կոչված են ապահովելու մեր անվտանգությունը:
Իհարկե, միջազգային խաղացողների առաջ պետք է բարձրացնենք նրանց պատասխանատվության հարցը, բայց մենք գաղութ չենք, որպեսզի Երասխի միջադեպի բեռը գցենք բացառապես եվրոպացիների, իսկ Արցախի իրադարձությունները՝ ռուսների «գրպանը»:
Եթե սա է տրամաբանությունն, ապա ինչո՞ւ ենք Երևանում և Ստեփանակերտում իշխանություններ պահում:
Ռուսաստանն անբարեխիղճ դաշնակից ու միջնորդ է ու իր պարտականությունները կատարում է վատ: Հազար անգամ սա ասել եմ ու էլի կասեմ, բայց Հայաստանն ունի՞ կոլեկտիվ անվտանգության այլ առաջարկություն կամ՝ այդ ո՞ր երկրների կոնտիգենտներն են շտապում Արցախ՝ մեր հայրենակիցների անվտանգությունը պաշտպանելու համար:
Այլընտրանքային պատասխաններ վստահաբար չկան:
ԵՄ դիտորդական առաքելությունը անվտանգության բարձիկ է, որը մեր սահմաններում կայունացնող սահմանափակ առաքելություն ունի, բայց նա չի կարող ու չպետք է փոխարինի մեր զինված ուժերին:
Ու ի վերջո՝ ովքե՞ր են այն միամիտները, որ կարծում են,

թե ԵՄ-ն մեզ պաշտպանելու է Ադրբեջանի դեմ, եթե Բրյուսելը նույնիսկ սիմվոլիկ պատժամիջոցներ չի կիրառում Բաքվի դեմ:
Բայց ցանկացած ժողովուրդ, օտարներին մեղադրելուց առաջ, իրեն հարց պետք է տա՝ ուզո՞ւմ է անկախ պետություն և որակյալ իշխանություններ ունենալ:
Նիկոլն ու Արայիկը որակյա՞լ կառավարիչներ են…

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version