Site icon politcom

Նիկոլը թերևս մտածում է՝ ում է պետք Հայաստանը, եթե վարչապետն ինքը չէ…

Երբ անցած օրվա պաշտոնական լրահոսում արձանագրվում է ԼՂ տարածքում ադրբեջանցիների «որոշակի դիրքային առաջխաղացման» մասին, մեր հայրենակիցներից շատերը, թերևս, չեն պատկերացնում տեղի ունեցածի լրջությունը:
Բաքուն իր վերահսկողության տակ է վերցրել Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը՝ ԼՂ-ն ամբողջովին առնելով աքցանի մեջ:
Ադրբեջանն, ըստ էության, տվել է ԼՂ սուբեկտության ամբողջական ոչնչացման գործընթացի մեկնարկը, ու եթե դրան հակազդող դիվանագիտական քայլեր չարվեն, վստահաբար՝ այն ճակատագրական է դառնալու Արցախի համար:
Ալիևը հաշվել է, որ այս պարտիան ևս կարող է «մարսել», բայց արդյո՞ք պաշտոնական Երևանը, որ շարունակ հավաստիացնում էր ԼՂ հարցում «միջազգային մեխանիզմ» ստեղծելու պայմանավորվածության մասին, լուռ հետևելու է գործընթացին, թե՞ դիվանագիտական զինանոցում քայլեր ունի:
Ալիևի քայլն ավելի հեռահար խնդիր է լուծում. նա հասկացնում է, որ միջազգային որևէ կենտրոն իրեն չի կաշկանդում:
Բայց մեր խնդիրը միջազգային հանրության վարկը չէ, այլ Արցախի գոյության սպառնալիքը:
Ու վերջում՝ Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի՞, թե՞ դարձյալ կարծում է, թե ԼՂ-ն «փուռը տալով»՝ փրկում է

Հայաստանը:
Ակամայից Նիկոլի խոսքերը հիշեցինք, ով հեղափոխության օրերին ասում էր՝ եթե ինքը վարչապետ չդառնա, Հայաստանը վարչապետ չի ունենալու: Հիմա էլ թերևս մտածում է՝ ում է պետք Հայաստանը, եթե վարչապետն ինքը չէ…
…Պետության չգոյության փուլ ենք մտնում:

Հ.գ- Հատուկ ընդգծենք, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իրական չենք համարել ու չենք համարում ԼՂ անկախության օրակարգը, միևնույն ժամանակ՝ վստահ լինելով, որ արդյունավետ դիվանագիտության պարագայում՝ հնարավոր էր հասնել ԼՂ վարչատարածքային, քաղաքակրթական սուբեկտությանը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version