Իշխանության քաղաքական անմեղսունակությունը

Պաշտոնական Բաքուն երեկ պնդել է, որ մարտի 25-ին իրականացված գործողության արդյունքում վերահսկողություն է հաստատել Շուշիի շրջանի երկու նախկին ադրբեջանաբնակ գյուղերի հանդեպ։
«Այդ գործողության արդյունքում Շուշիի շրջանի Ալահգուլուլար և Զամանփեյեսի գյուղերն, ինչպես նաև հարակից բարձունքներն ու տարածքները գտնվում են Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ», – հաղորդել է АPA գործակալությունը։
Պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն այս լուրին չեն արձագանքել, ինչն առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ Բաքվի պնդումը հեռու չէ իրականությունից:
Փոխարենը, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են «լղոզված» ձևակերպումներով անդրադառնալ Սյունիքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին:
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով. երեկ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ կրկնելով ԱԱԾ հայտարարությունը, սակայն դարձյալ չմանրամասնլով, թե, ինչ է նշանակում «էականորեն ավելի լավ իրավիճակ»
Էլի մի անհասկանալի հայտարարություն. իշխանությունը պետք է պարզ ասի՝ Ադրբեջանի զինուժը հե՞տ է քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքի այդ հատվածից, թե՞ հավաստիացրել է, որ նոր սադրանք չի անելու:
Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել՝ առանց «մուկն ու կատու» խաղալու, մանավանդ, Տեղ գյուղի բնակիչները, որ առանց հեռադիտակի էլ հետևում են ադրբեջանական շարժին, փոխանցում են, որ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները տեղում են, շարունակում են խրամատավորման աշխատանքը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր