Միացել է հենց փաստացի վարչապետի հեռացման ժամանակացույցը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական բարելավումը:
Փաշինյանը չի գիտակցում, որ խոսքի, հռետորաբանության մակարդակում որևէ կերպ հնարավոր չէ բարելավել երկրի իմիջը, բարձրացնել երկրի հեղինակությունը, եթե իշխանությունն ու նրա վերնախավը երկիրը տանում են անշրջելի ավտորիտարիզմի, կոռուպցիոն բուրգի ստեղծման ուղղությամբ:
Արևմուտքում կարող են ձև տալ, թե հավատում են Նիկոլի ժողովրդավարությանը, նրա հակակոռուպցիոն ձգտումներին, բայց սա ընդամենը չոր քաղաքական հաշվարկ է՝ այն ենթադրությամբ, թե Հայաստանի գործող իշխանությանը դեռ հնարավոր է օգտագործել Ռուսաստանի դեմ:
Հենց արևմտյան մայրաքաղաքներում վերջնականապես հասկանան, որ Նիկոլը պատրաստ է նաև իրենց «քցել», անմիջապես հիշելու են Ալենի «թքելը», Պապիկյանի «գույքային ախորժակը», Նիկոլի «չագուչը»:

Հայաստանը դեմոկրատական երկիր է միայն Նիկոլի սահմանափակ ուղեղում և եվրոպացիների շողոքորթ խոսքում, իսկ իրականում՝ Ալենի գործը դառնում է ինդիկատոր, որը բացահայտում է ավտորիտար Հայաստանի թշվառությունը:
Երբ երկրում ձևավորվել է «կոնսենսուս՝ մինուս Ալեն», ու վերջինիս կողքին մնացել է միայն Նիկոլը, ապա միացել է հենց փաստացի վարչապետի հեռացման ժամանակացույցը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր