Նիկոլը բռնել է «ալենացման» ճանապարհը, որի վերջում «հեղափոխական» աղբից մաքրվելու են «Ավգյան ախոռները»

Նույնիսկ կենցաղային հարաբերություններում մարդ պետք է կարողանա նորմալ ներողություն խնդրել:
Ալենը դա էլ չի արել, որովհետև «ներման» տեքստում «Ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» արտահայտության մեծատառով ընդգծումը ցույց է տալիս նրա քինախնդրությունը(սա ակնածանք չէ Հայաստանի քաղաքացու հանդեպ, այլ ուղերձ, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանից, ում դեմքին թքել է):
Մի քանի օր «Երևանցի կռուտոյ տղա» խաղացող Ալենն իրականում Հայաստանի քաղաքացիներից էլ ներողություն չի խնդրում, այլ «մեղա» է գալիս ներիշխանական իր մրցակիցների առջև, որոնք վերջին օրերին համոզում են Փաշինյանին՝ «փուռը տալ» Ալենին՝ հասարակության մոտ «միավոր հավաքելու» նպատակով:
Ինձ անձամբ բացարձակապես հետաքրքիր չէ, որ Ալենի հետ ՔՊ որոշ մրցակիցներ վարվում են «ընկած եզի» տրամաբանությամբ, կամ, որ «էլիտայում» հայտնված Հայկ Կոնջորյանը ուզում է հիմա էլ ինքը «ասող լինել» «Ցեկայի» շենքում(ձեր ներսի խաղերից մանրամասն տեղյակ եմ):
Ինձ այլ բան է հուզում. իր կեղտոտ թքով Ալենը վարկաբեկել է ամենակարևոր պետական ինստիտուտը՝ այն դարձնելով հայտնի կենդանու համար նախատեսված «գազանանոց»:
Ալենը պետք է հեռանա, որպեսզի ԱԺ հեղինակությունը վերականգնելու հնարավորություն կստեղծվի:
Իսկ եթե Նիկոլը նրան հուշել է էդ ձևական «ներողությունը»՝ որպես ներթիմային հարաբերությունների «ղազագիր», ապա հիասթափեցնեմ՝ Նիկոլը բռնել է «ալենացման» ճանապարհը, որի վերջում «հեղափոխական» աղբից մաքրվելու են «Ավգյան ախոռները»:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր