«Այս պահի դրությամբ Տեղ գյուղի մոտ դիրքային փոփոխություն չկա։ Երբ հայտարարվում էր իրավիճակի էական բարելավման մասին, խոսքը բանակցությունների մասին էր, որոնք հույս էին ներշնչում, որ դիրքային փոփոխություն էլ շուտով կլինի»,- նախօրեին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Փաստացի Անդրանիկ Քոչարյանը հաստատում է, որ ադրբեջանցիները ոչ մի մետր չեն նահանջել և գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքի ներսում։
Բայց Քոչարյանը այլ բացահայտում էլ է անում՝ փաստորեն ակնարկելով, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ-ն ոչ թե իրական քաղաքականություն են վարում, այլ առաջնորդվում են պատրանքներով ու հույսերով «կերկարում» են մի ողջ ժողովրդի:
Փաշինյանի պարագայում՝ սա ամենևին էլ նորություն չէ:
Վերջին ասուլիսներից մեկում նա իր նախապատերազմյան ապիկար քաղաքականությունն արդարացրել էր այն հանգամանքով, թե հույս է ունեցել, որ մենք ունենք ուժեղ բանակ և հուսալի դաշնակից:
Ու փաստորեն ոչ թե իր լուզեր քաղաքականությունն է համարում պատճառը, որ չկանխվեց պատերազմը ու նման ծանր պարտություն ունենացանք, այլ այն, որ «խեղճի» հույսերը չեն արդարացել:
Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանը կհայտարարի, թե «հույս» է ունեցել, որ ադրբեջանցիները նահանջելու են Տեղ համայնքից, բայց դե՝ ադրբեջանցիները իրեն հուսախաբ են արել:
Ու քանի դեռ մենք ունենք հույսերով ու պատրանքներով ապրող իշխանություն, մաս- մաս կորցնելու ենք մեր իրական հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը:
Սուրեն Սուրենյանց