ՔՊ-ին պետք է հեռացնել Երևանի կառավարումից

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Երևանում անհրաժեշտություն ՔՊ-ի պարտությունը:
Երբ դիտարկում ենք Երևանի հետհեղափոխական իշխանությունը, նկատում ենք, որ այն, ըստ էության, եղել է ոչ թե կայացած տեղական ինքնակառավարում, այլ Նիկոլ Փաշինյանի գործադիր իշխանության շարունակությունը, կցորդը:
Երևանի ավագանու 2018-ի քարոզարշավն անձամբ Փաշինյանն իրականացրեց՝ Հայկ Մարությանին փաստացի «նշանակելով» Երևանի քաղաքապետ: Սիրված դերասանը պաշտոնը լքեց՝ ոչ թե ֆունկցիոնալ առաքելությունը տապալելու, այլ Փաշինյանի իշխանությանը հակադրվելու պատճառով:
Հրաչյա Սարգսյանն ամբողջովին տեղավորվեց Փաշինյանի «փոխանորդի» կարգավիճակում, որի միակ «առաքելությունը» Տիգրան Ավինյանի հավակնությունների բավարարումն էր:
Հետհեղափոխական Հայաստանում Երևանը դարձավ Փաշինյանի իշխանության դիլետանտիզմի, փորձարկումների զոհը:
Նման վտանգավոր ընթացքը կանխել է պետք ու դրա բանալին Երևանի կառավարումից ՔՊ-ին հեռացնելն է:

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր