Փաշինյանը հայտնվեց ծուղակում

Հայաստանի իշխանությունը շաբաթներ շարունակ հասարակությանը «կերակրում» էր քարոզչական այն թեզով, թե ԵՄ առաքելությունը ապահովելու է Հայաստանի սահմանների անվտանգությունը(հանուն արդարության՝ ԵՄ-ն Հայաստանի իշխանությանը նման երաշխիքներ չէր տվել) ՝ դա զուգերդելով հակառուսական բացահայտ քարոզչությամբ, Մոսկվայի ու ՀԱՊԿ հետ չհաշվարկված առճակատմամբ:
Կոռնիձոր-Տեղ հատվածում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի իշխանության քարոզչական նարատիվի սնանկությունը՝ թեև Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում արդեն հասցրել էր խոստովանել, որ իր «ռոմանտիզմը» բախվել է արևմտյան պրագմատիզմի պատին:
Երեկ արևմտյան մամուլում հայտնված մի տեղեկատվություն ավելի անհարմար վիճակի մեջ դրեց պաշտոնական Երևանին: «Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ մշտադիտարկման դիտորդները պաշտոնական Բաքվին տեղեկատվություն են փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկության անցկացումից», – այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ​​ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։
Այս տեղեկատվությունը պաշտոնական Երևանի կողմից չի մեկնաբանվել, այդուհանդերձ՝ Փաշինյան-

Պուտին ապրիլի 7-ի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրությունը հուշում է, որ Հայաստանի վարչապետը՝ հայտնվելով իր իսկ անհեռատես քաղաքականության ծուղակում, խաղը դարձյալ տեղափոխում է ռուսական դաշտ, ինչի դրսևորումներից մեկը, հավանաբար, դառնալու է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան ՀԱՊԿ առաքելության՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ սպասում է հայկական կողմի պատասխանին։
«Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է ժամանել Հայաստան։ Այս պահին այդ հարցը քննարկվում է հայ գործընկերների կողմից։ Մոտ ապագայում պարզ կլինի` ինչ որոշման են հանգել»,-նշել է ՌԴ դեսպանը։
Փաշինյանը հայտնվել է բարդ երկընտրանքի առջև՝ կամ համաձայնելու է ՀԱՊԿ դիտորդական առաքելության ժամանմանը, կամ էլ՝ կրելու է առաջիկա շաբաթների էսկալացիայի ողջ պատասխանատվությունը: Ռուսներն այդ մասին ակնարկում են գրեթե բաց տեքստով:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր