Երևանը դարձել է մեկ մարդու «հեղափոխական կապրիզի» զոհը…

2018-ին հեղափոխական իշխանությունը իր հաղթանակը կապիտալիզացնելու անհրաժեշտություն ուներ և, երբ այն օրերի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «համոզեցին» հրաժարական տալ, ավագանուն հարկադրեցին նոր քաղաքապետ չընտրել ու արձակվել:
Նիկոլ Փաշինյանի սիրտն արտահերթ ընտրություններ էր ուզում:
Այսօր քաղաքապետ ընտրելու համար ավագանու նիստ է հրավիրվել, որը ՔՊ-ն «հաջողությամբ» տապալելու է, բայց այս անգամ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ չեն լինելու՝ չնայած «հեղափոխական» նախադեպին և օրենքի տրամաբանությանը:
Փաշինյանի «սրտի թեկնածու» Ավինյանը, որն արդեն դե ֆակտո քաղաքապետ է, դեռ պատրաստ չէ ընտրությունների:
Երևանը դարձել է մեկ մարդու «հեղափոխական կապրիզի» զոհը: Բայց տխուր այս վիճակը հուսադրող կողմ էլ ունի՝ Փաշինյանի իշխանությունը վախենում է երևանցու հետ առերեսումից, պարտության հեռանկարից:
Բայց այդ առերեսոմը տեղի է ունենալու՝ հիմա, թե սեպտեմբերին…

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր