Արդյունքը սա էր լինելու, քանի դեռ Ալիևի հրամանները կատարող մարդիկ Հայաստանում նստած են իշխանական աթոռներին

«Գեոպոլիտիկ» տելեգրամյան ալիքի հիմնադիր Վահե Աղաջանյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը գլխատել է բանակը, կալանավորել պրոֆեսիոնալ զինվորականներին և այդ գլխատված բանակը կանգնեցրել թշնամու առաջ։ Արդյունքում ընդամենը լոկալ մարտում ունենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Հիմա գոնե պա՞րզ է հասարակությանը, թե ինչու՞ Փաշինյանը անհիմն մեղադրանքներով հեղինակազրկեց ու կալանավորեց պրոֆեսիոնալ զինվորականներին և սուրեն պապիկյանի ու էդվարդ ասրյանի նման ոչնչություններին հանձնեց պաշտպանության նախարարությունն ու ԳՇ-ն։
Արդյունքը սա էր լինելու և սա է լինելու, քանի դեռ Իլհամ Ալիևի հրամանները կատարող մարդիկ Հայաստանում նստած են իշխանական աթոռներին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր