Պարտության ընթացքը Երևանի ընտրություններում պարտավոր ենք կանգնեցնել

Ադրբեջանական երեկվա արյունոտ սադրանքից հետո նույնիսկ գրելու սիրտ չկա: Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին, հարազատներին:
Բայց գլխավոր մի հետևություն, անշուշտ, մեր հասարակությունը պետք է անի, մանավանդ, որ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, որոնք, ըստ էության, համապետական ընտրությունների նշանակություն ունեն:
Գործող իշխանությունը պարտության խորհրդանիշ է, նրա հետ հնարավոր չէ հասնել արժանապատիվ խաղաղության: ՔՊ-ին տված ցանկացած նոր մանդատ նշանակում է՝ նոր զիջումներ, նոր կորուստներ:
Այս ընթացքը Երևանի ընտրություններում պարտավոր ենք կանգնեցնել:

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր