Երևանի քաղաքապետարանը կմնա զավթված

ՀԱԿ անդամ Արտակ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածում սահմանվում է, որ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ:
Քաղաքապետի ընտրությունների համար կարգը սահմանվում է նույն օրենքի 44-րդ հոդվածով:
Իսկ ահա նույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է, որ 44-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքապետ չընտրվելու դեպքում կառավարությունը կրճատում է ավագանու գործունեության ժամկետը, նույն հոդվածի 3-րդ կետով էլ սահմանում է, որ նշանակվում են ավագանու արտահերթ ընտրություններ:
Թեև օրենքում ձևակերպումների թերացումներ կան, ըստ իս, բայց էս ամենն արված է, որ ինչ-որ մի չընտրված փոխքաղաքապետ մինչև հերթական ընտրությունները չստանձնի քաղաքապետի ընտրովի պաշտոնը մինչև հաջորդ՝ հերթական ընտրությունները:
Հիշեցնեմ, որ տեղական ինքնակառավարման գործող կարգի փիլիսոփայությունն էսպիսին է. համայնքը ԸՆՏՐՈՒՄ է ավագանի, իսկ ԸՆՏՐՎԱԾ ավագանին ԻՐ ԿԱԶՄԻՑ ԸՆՏՐՈՒՄ է քաղաքապետ:

Բայց դե իշխող ուժի համար էս ամեն ինչը առոչինչ է, էնպես որ ենթադրում եմ, որ օրենքի այս կետերը կանտեսվեն, քանզի ու վասնզի այս իշխանությունները վեր են օրենքից ու իրենց այս պահին քաղաքապետի ձևական, կամակատար ԺՊ է պետք:
Իհարկե սրան զուգահեռ ամեն տեղ կաղմկեն, որ ընտրակեղծիքները, վարչական ռեսուրսների կիրառումները անցյալում են: Իսկ ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանը կմնա զավթված:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր