Ավելի արդյունավետ դարձնենք Երևանի կառավարումը

Արդյո՞ք արդյունավետ է Երևանի կառավարման համակարգը:
Եթե համեմատում ենք նախկին կառավարման համակարգի հետ, երբ Երևանի քաղաքապետարանը տարածքային կառավարման մարմին էր, կառավարության ստորաբաժանում՝ նշանակովի քաղաքապետով ու առանց բյուջեի, իհարկե՝ գործող համակարգն իդեալական է թվում:
Մյուս կողմից, Հայաստանում քաղաքական համակարգը, ներկուսակցական ժողովրդավարությունը կայացած չեն և արդյունքում՝ թե Սերժ Սարգսյանի և թե Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, քաղաքապետերն, ըստ էության, նշանակվել են, որովհետև պետության օրվա ղեկավարն է «հաստատել» թե ավագանու մեծամասնության ցանկը և թե նրա կողմից ընտրվող քաղաքապետին: Մեծ հաշվով, ժողովուրդը դակել է այն որոշումը, որ կայացվել է կառավարող կուսակցության առաջնորդ- պետության ղեկավարի կողմից:
Թերևս, արժե անցում կատարել ՏԻՄ, պայմանական ասած, վրացական մոդելին, որտեղ համայնքի ղեկավարն ու ավագանին ընտրվում են առանձին- առանձին՝ ժողովրդի ուղղակի քվեարկությամբ:
Դա կնպաստի՝ ա) ուղղակի ժողովրդավարության ամրապնդմանը, բ) գործադիր իշխանությունից քաղաքապետի միակողմանի կախվածության վերացմանը և գ) ավելի բալանսավորված քաղաքային իշխանության ձևավորմանը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը շուտով ծրագրային ձևակերպում կտա այս առաջարկությանը:

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր