Կարո՞ղ են արդյոք Երևանում շահագործվել երկհարկանի ավտոբուսները

Բավականին երկար ժամանակ է, երբ ես փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ է պետք անել, որ Երևանում երկհարկանի ավոբուսներ լինեն։ Առաջին խոչընդոտը դա այն մեծաքանակ ու անվերջ ձգվող լարերն են, որոնք քաղաքի որոշ հատվածներում խանգարելու են այդ ավտոբոսների անցանելիությանը, բայց առաջացած հարցը հնարավոր է կարգավորել՝ լարերը բարձրացնելով առնվազն 5 մետր բարձրության վրա։ Այդպիսի ավտոբուսները անշուշտ գեղեցիկ են և հարմարավետ են քաղաքացիների համար ու համարյա կարող են կրկնակի կրճատել շահագործվող տրասպորտային միջոցները։ Բայց որպեսզի նախ դրանք մտնեն մեր կենցաղ, առաջին հերթին անհրաժեշտ է մտածել, թե անսարքության դեպքում, որտե՞ղ և ինչպե՞ս են դրանք վերանորոգվելու։ Այս մեծ տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ է ունենալ նաև համապատասխան տեխսպասարկման հատուկ արհեստանոցներ։ Ուրեմն, այս գործը պետք է սկսել դրանց անխափան շահագործման ենթակառուցվածքի ստեղծմամբ, իսկ հետո կազմակերպել ներմուծման գործընթացը․․․

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր