Ողջ ժողովրդին որևէ բանում մեղադրելը երբեք չի կարող սխալ չլինել…

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ողջ ժողովրդին որևէ բանում մեղադրելը երբեք չի կարող սխալ չլինել…
Ժողովուրդը շերտավորված հանություն է…
Ցանկացած հանրություն իր վերին և ստորին շերտերն ունի…
Միանգամայն այլ բան է, երբ հասարակությունը կառավարողները ստորին շերտերին բերում են առաջին պլան, ինչպես օրինակ նախորդ իշխանության օրոք ՀՀԿ տատիկն էր, իսկ Փաշինյանի օրոք «ՀՀԿ տատիկների» բանակը…
Մեր ժողովուրդը քաղաքական ինֆորմացիան ստանում է բացառապես հեռուստատեսության 17 ալիքներով և ֆեյսբուքի միջոցով, որտեղ գերիշխում են զուգահեռ (կեղծ) իրականություն ստեղծող, հասարակությանն ուղղորդող ռեսուրսակիր լրատվամիջոցները՝ առաջին պլանում պահելով «ՀՀԿ տատիկների» խոսքն ու կարծիքը՝ այդ կերպ փակելով հասարակության իմաստավոր, ուսանելի խոսքի ու կարծիքի, ինչպես նաև իրականությունն արծարծող սակավաթիվ լրատվամիջոցների հասանելիություն ճանապարհը…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր