Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը

Երեկ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հավաստիացնում էր, որ օրերս ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողը ծառայակցի հետ փախել է զորամասից՝ համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով:
Նույնիսկ այս հարցում Փաշինյանը, մեղմ ասած, մոլորեցնում է հասարակությանը:
Երկրորդ ադրբեջանցուն բռնեց դարձյալ ժողովուրդը՝ Կապանում:
Ու ցնցող իրականություն բացահայտվեց:
Պարզվեց(ըստ նաև որոշ իշխանամերձ տելեգրամ ալիքների), որ ԶՊՄԿ աշխատակցի երեկվա սպանությունը կատարել է ժողովրդի կողմից բռնված ադրբեջանցին(այս վարկածը պաշտոնապես դեռ չի հաստատվել), որն, ըստ ամենայնի՝ դիվերսանտ է, համենայն դեպս՝ նրանից առգրավված հետախոսում կա տեսագրություն, որտեղ նա պատմում է այդ մասին:
Ահա, թե ինչ արժեք ունի Հայաստանի ղեկավարի խոսքը ու իրականում՝ ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր