Լակոտակրատիայի հետևանքները

Մարդիկ, ովքեր իրենց անտարբերությամբ կամ քաջալերանքով, աջակցեցին քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանին, ընդամենը երկու շաբաթում «քաղաքակրթվել» են ու դատապարտում են Ադրբեջանի դրոշ այրած «հերոսին»:
Պետության վերացման ակտ ազգային խայտառակությունը տեղի է ունեցել թքելու օրը, երբ ձեզանից շատերի անտարբերության պայմաններում՝ պետությունը հավասարեցվեց լակոտակրատիայի:
Այ քաղքենիներ, հիմա ի՞նչ եք լիմոնի պես ճզմված պետության վարկից խոսում: Էս տղեն ընդամենը լակոտակրատիայի չափանիշներով «հայրենասիրություն» է արել՝ լրիվ տեղավորվելով օրվա իշխանության արժեքային համակարգի ու վարքաբանության կանոնների մեջ:
Ալեն Սիմոնյանը կարծում էր, որ «երևանցի տղա» լինելը ալիբի է՝ մարդու վրա թքելու համար, երեկվա երիտասարդը մտածել է, որ «հայրենասեր տղա» լինելը ալիբի է՝ թշնամու դրոշ այրելու համար:
Եթե Ալենը չի հասկացել, որ ինքը ոչ թե «երևանցի տղա»(հայաթի/ քուչի տղա) է, այլ երկրի միակ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտի ղեկավար ու դրա համար չի պատժվել, ապա շարքային մի դիզայներ հանգիստ կարող էր մտածել, որ այլևս պետություն չունենք ու վերադարձել ենք «հայրենասիրության» դրսևորման ոչպետական շրջան:
Ալենի արարքի հետևանքների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, չհասկացաք…

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր