ՔՊ-ականություն կամ լակոտակրատիա

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ֆեյսբուքում իր աղմկահարույց անվայելուչ գրառումներին և վիրավորական մեկնաբանություններին, ասել է. «Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են, հարցնում են, թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար, ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»:
Աղազարյանն, իհարկե, ստում է, որովհետև եթե նրա էջը կոտրած լինեին, նա հիմա այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ դրանով կզբաղվեին երկրի բոլոր իրավապահ մարմինները:
Մի խոսքով՝ այս պարագայում, լկտին ոչ թե Աղազարյանն է, այլ՝ լավագույն դեպքում, նրա ֆեյսբուքյան էջը:
Բայց այս «հիվանդությունը» միայն Աղազարյանին բնորոշ չէ ու կարելի է ասել՝ ՔՊ-ական ծագում ունի:
Օրինակ, Ալեն Սիմոնյանը թքում է մարդու վրա, սկզբում դա արդարացնում է «երևանցի տղա» լինելու հանգամանքով, հետո փորձում է հերքել փաստը՝ մոտավորապես այն մոտիվներով, որ «դավաճան» բառը լսել է ու թուքն իրեն չի ենթարկվել: Մի խոսքով՝ թուքն է մեղավոր:
Կամ՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տարել է պատերազմի ու դաժան պարտության և մեղավոր է կարգում ներքին ու արտաքին բոլոր դերակատարներին՝ բացի իրենից: Մի խոսքով՝ ինքն ընդամենը «մեխի գլուխ» է եղել:
ՔՊ-ականությունը դարձել է լակոտակրատիայի հոմանիշ ու մինչև վերջ բարոյալքում է պետական ինստիտուտները, լափում է մեր պետականության իմունիտետը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր