Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին սկսեց պայքարը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գոռ Սահակյանը հաջող բարձրացրեց 140 կգ, այնուհետ 145 կգ: Սակայն գլխավերևում չպահեց 147 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում Թուրքիայի, իսկ երրորդ հորիզոնականում Իսպանիայի ներկայացուցիչներն են:
Հրում վարժությունում Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրեց 170 կգ և 175 կգ: Ու այս վարժությունում ևս ոսկի նվաճեց:
19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ եռյակի վերջում թուրք Քարան Կահրիմանն է:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր