Site icon politcom

Սա պետք է լինի ընտրություն՝ Փաշինյանի իշխանության էջը փակելու մեկնարկի մասին

Բոլոր այն ուժերը, որոնք պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին, պարտավոր են մի քանի քաղաքական հարցերի պատասխանել: Առաջիկա ընտրությունները միայն Երևանի մասին չեն ու տեղի են ունենալու երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում:
Ըստ այդմ, այդ ընտրությունները ոչ միայն Երևանի զարգացման մասին են, այլ ջրբաժան պետք է լինեն, որով մեր հասարակությունը սահմանազատվում է գործող իշխանությունից, իր քվեով փակում է երկրի գահավիժման, պարտության էջը: Սա պետք է լինի ընտրություն՝ Փաշինյանի իշխանության էջը փակելու մեկնարկի մասին: Հակառակ պարագայում՝ Երևանի զարգացման մասին խոսակցությունները գործնական որևէ արժեք չունեն:

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version