ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ցավով եմ ասում, բայց ստիպված եմ արձանագրել:
Եթե երեկ Փաշինյանը, գեղեցիկ փաթեթավորումների ու ընդհանուր ձևակերպումների ներքո, փորձում էր քողարկել իր դիրքորոշումը, ապա Հայաստանին ու Արցախին ուղղված Ալիևի սպառնալիքը ցինիզմի բաղադրիչով ուղղակի էր՝ զերծ անգամ դիվանագիտական բանաձևումների:
Ծանր օրեր ենք ապրում. իրական չէ ոչ միայն Արցախի անկախության օրակարգը, այլ խիստ մշուշոտ է անգամ սուբեկտության հեռանկարը:
Աստված իմաստնություն տա Երևանի ու Ստեփանակերտի կառավարիչներին: ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է, եթե այն նույնիսկ բարդ ու ոչ սիմետրիկ է լինելու:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր