ՔՊ շատ քիչ գործիչներ կհամարձակվեն փողոց դուրս գալ

«Թքելու գործով» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությանը հասնելու նպատակով հասարակական հարթակ ստեղծելու մասին Հայ Ազգային Կոնգրես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների հայտարարությունները շատ կարևոր են:
Բացի այն, որ պետք է կանխել պետական ինստիտուտների բարոյազրկման վտանգավոր գործընթացը, ի վերջո, պետք է հասկանալ, որ բարձրաստիճան պաշտոնյայի վարքն ու անպատժելիությունը բացասական ազդեցություն են ունենալու հանրային տրամադրությունների, արժեհամակարգի, վարքային կանոնների հետ:
Օրինակ, մտածեք, թե ինչ կլինի, եթե քաղաքացիները որոշեն «թքելով» պատժել բոլոր այն պաշտոնյաներին, որոնցից վիրավորված կամ դժգոհ են:
Հավատացնում եմ՝ ՔՊ շատ քիչ գործիչներ կհամարձակվեն փողոց դուրս գալ:
Բայց հենց սա է լինելու Ալեն Սիմոնյանի զազրելի արարքը խրախուսելու ՔՊ կուսակցության վարքագծի գինը, հետևանքը:

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր