Site icon politcom

Սահմանապահի գործառույթը ոչ թե սահման հստակեցնելն է, այլ հսկելը …

Մհեր Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եթե ցանկացած երկու երկրի պետական սահման հստակեցվում է սահմանապահների բանակցությունների արդյունքում, իսկ այդ երկրներից առնվազն մեկի ղեկավարը պաշտոնապես հայտարարում դա և ընդունում, որ սահմանապահների միջև բանակցությունները ավելի շոշափելի արդյունք է տալիս, ապա գոնե այս հայտարարությունից հետո կարելի է և պետք է խորը կասկած արտահայտել այդ երկրի պետական կառավարման ինստիտուտների, ինստիտուտներից առնվազն մի քանիսի կոմպետենտ ղեկավարման և իհարկե ղեկավարի կառավարչական ունակությունների վրա։
Կարծում եմ, սահմանապահի գործառույթը ոչ թե սահման հստակեցնելն է, այլ հստակեցված (կամ ոչ) սահմանը պահելը, հսկելը …

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version