100-ամյա մղձավանջ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

1918թ սկզբին հավանաբար հնարավորություն ունեինք Բրեստ-Լիտովսկի պայմանագրի շրջանակներում պահել հայկական շրջանները, բայց լսել անգամ չէինք ուզում Էրզրումը կորցնելու մասին: Մայիսի կեսերին թուրքերը արդեն գրավել էին Ալեքսանդրապոլ-Գյումրին և շարժվում էին դեպի Երևան:
1920թ կեսերին հավանաբար հնարավորություն ունեինք Կարսը պահել ՀՀ կազմում, սակայն տրվեցինք Սևրի արկածախնդրությանը, իսկ հոկտեմբեր-նոյեմբերին արդեն կորցրել էինք Կարսն ու Հայաստանի կեսը:
1997-1998թթ հավանաբար հնարավորություն ունեինք Արցախը անորոշ կարգավիճակով ու Լաչինի ամբողջ շրջանով պահել հայկական, բայց պահանջեցինք 8000 քառ կմ անկախ Արցախ՝ մի բան էլ ավելին՝ միջազգային երաշխիքներ: Ժամանակը աշխատեց Ադրբեջանի ու Հայաստանում ռազմաքաղաքական հեղաշրջում իրականացրածների համար անասելի հարստություն կուտակելու օգտին:
Քոչարյանի, Սերժի ու Նիկոլի արկածախնդիր (Արցախի հարցը լուծված է, Արցախը Հայաստան է ու վերջ…) քաղաքականությունը բերեց նրան, որ ռուս-ադրբեջանական համաձայնությամբ ու մեր հանցավոր անզորությամբ Հակարիի վրա այսօր ադրբեջանական ցուցանակ է դրվել…
Ու էս ողբերգությունից ու Արցախի մեր ժողովրդի գլխին կախված մահաբեր վտանգը մի կողմ թողած

Մադրիդյան բոզությունն են քննարկում…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր