Ավինյանի չլուծված խնդիրը…

Երեկ ապրիլի 25-ն էր՝ վերջին օրը, երբ օրենքով սահմանված կարգով Երևանի ավագանին պետք ընտրեր նոր քաղաքապետ կամ արձակվեր, ինչը ճանապարհ կբացեր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար:
Երևանի ավագանին իր առաքելությունը չկատարեց, բայց կառավարությունն էլ մտադիր չէ արտահերթ ընտրություններ նշանակել: Թքած օրենքի վրա, ամեն ինչ հարմարեցված է Ավինյանի «ճաշակին»:
Քաղաքապետարանի ներսում Ավինյանը գործնականում լուծել է իր միանձնյա իշխանության հարցը, բայց այդպես էլ չի կարողանում ընկալելի ֆիգուր դառնալ երևանցիների համար:
Երեկ, Նեմեսիսի հուշարձանի բացմանը Ավինյանին դիմավորել են սուլոցներով ու «դավաճան» վանկարկումներով…

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր