Խեղճ ժողովուրդը մոլորվում է ճշմարտությունը կոծկողների ձեռքում

ՀԱԿ համակիր Անի Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլին թիվ մեկ պատասխանատու պետք էր ճանաչել ու այդ մասով դիրքորոշում հայտնել, երբ բանը բանից չէր անցել: Պրահյան քյանդրբազությունից առաջ և ժամանակ: Դեկտեմբերի վերջ Մոսկվայի հանդիպումից թռնելուց առաջ և ժամանակ: Լավրովի՝ Ղարաբաղը Դոնբասին ու Կոսովոյին համեմատելու ու խաղաքարտեր տալու ժամանակ, երբ սիրելի վարչապետը Աշտարակում ֆոտոսեսիայով էր զբաղված, իսկ իր տիկինը հանրությանն էր զբաղեցնում: Փոխարենը հանրային կարծիքի վրա ազդողների կողմից թիվ մեկ պատասխանատուն նույնականացվում էր պետության հետ, խեղճ Նիկոլն ինչ անի թեզի տակ սլաքներն ուղղվում ռսների դեմ, որ հանկարծ մարդիկ չշփոթվեն սիրելի վարչապետին ատեն, իսկ ազնիվ հանրային ու քաղաքական դեմքերի հատուկենտ օբյեկտիվ գնահատականը խլեցվում էր երկրորդական թեմաների աղմուկի մեջ:
Բանը բանից անցնելուց հետո հեշտ է երեսփրկությամբ զբաղվել և սեփական պատասխանատվությունը լղոզել: Ճիշտ Սերժենց պես. ինչով եք տարբերվում…
Ինչպես 90ականների ձախողման համար ահռելի պատասխանատվություն էին կրում օրվա մտավորականներն ու հանրային դեմքերը, այդպես էլ՝ մեր օրերում:
Մինչդեռ խեղճ ժողովուրդը մոլորվում է ճշմարտությունը կոծկողների ձեռքում և կրում պատասխանատուների անպտասխանատվության ողջ բեռը…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր