Սիրելի դրամաշնորհատուներ, ձեր փողերը քամուն եք տվել

Civilnet.am կայքի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի գրառումը

Սովորաբար ամենաճիշտ բանը անհեթեթությանը չանդրադառնալն է, որ դրանով չբազմապատկես այդ անհեթեթությունը։
Բայց ի՞նչ անել, երբ այն կայծակնային տարածվում է, ու տարածում են մարդիկ, որ իրենց կոչում են փորձագետ, քաղաքագետ, խորագետ՝ առանց որևէ հղման, առանց որևէ աղբյուրի։ Մարդիկ, որ հրավիրվում են այս ու այն տեղ հարցազրույց տալու, օֆ դը ռեկորդ հանդիպումներին արտասհամանցի «հարիֆներին» բրիֆ անելու։
Լավ, ասենք ինչո՞ւ Մումբայից բեռը չպիտի Սուեզով գնա, այլ պիտի տանջվելով Սյունիքի կես-մետրանոց ոլորանները մագլցի ու հետո գնա Աբխազիայի՝ վաղուց փակ ճանապարհով մտնի Ուկրաինայի պատերազմական գոտի, որ հետո նոր հասնի Հունաստան։
Կամ պատկերացում ունե՞ք ընդհանրապես 250 մլրդ դոլար գումարի մասին։
Էսքան ծրագիր է իրականացվում՝ մեդիագրագիտություն, քննադատական մտածողություն, թրեյնինգ, մենթորինգ, վորկշոպ, ֆլիպչարտ, բրեյնսթորմինգ ու այլ զրթուզիբիլ։
Սիրելի դրամաշնորհատուներ, ձեր փողերը քամուն եք տվել և շարունակում եք տալ։ Ասեմ՝ իմանաք։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր