Carsharing-ի անհրաժեշտությունը Երևանում

Ժամանակ առ ժամանակ խոսում ու քննարկում ենք Երևանի տրասպորտի ոչ բարվոք վիճակի մասին, քննարկում ենք խցանումների առաջացման և դրանց վերացման անհրաժեշտության մասին, փորձում ենք լուծումներ առաջարկել, սակայն խնդիրը մնում է ամենաակտուալների դաշտում։
Այսօր կանդրադառնանք Carsharing-ին, որը կարծում եմ կարող է որոշակի թոթափել Երևանի տրասպորտի ծանրաբեռնվածությունը։
Այսպես, ի՞նչ է Carsharing-ը․․․․․
Վստահ եմ, որ շատ-շատերը Երևանի կենտրոնում հաճույքով չեն երթևեկում, քանի որ, բացի խցանումները, կա նաև կայանման խնդիր։ Ուստի այս ծառայությունը, որը շատ արդյունավետ աշխատում է Մոսկվայում, կարող է նաև իրականացվել մեր մայրաքաղաքում՝ պարզապես անհրաժեշտ է այն ներդնել։ Կարճ ասած, քաղաքի կենտրոնում երթևեկում են միայն հատուկ մեքենաներ, որը կարող ես վարել և քեզ հարմար ցանկացած տեղում թողնել՝ վճարելով բջջային հեռախոսում ներբեռնված հավելվածի օգնությամբ. պարզապես պետք է նախապես գրանցվել համակարգում։ Այս համակարգը մեր կողմից ուսումնասիրվում է և հաջորդիվ դա քննարկնենք միասին։

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր