Ինչո՞ւ է տիտղոսային ընդդիմությունը «փրկում» Ալեն Սիմոնյանին

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել իշխանական պատգամավորների վարքը քննելու համար։
Օրինակ, ուզում են քննել Ազգային ժողովի նախագահի հետ կապված վերջին միջադեպը, երբ քաղաքացին հայտարարել էր, թե Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին, երբ ինքը նրան փողոցում անվանել էր դավաճան:
Թվում է՝ խորհրդարանի ընդդիմությունը կարևոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, սակայն դա այդպես է միայն առաջին հայացքից:
Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու արտառոց փաստն ակնհայտ է, նույնիսկ ԱԺ նախագահը չի հերքել այդ փաստը և ըստ այդմ՝ այստեղ քննելու առանձնապես ոչինչ չկա, մանավանդ, որ այդ գործընթացը տեղի է ունենալու իշխանության «մշտադիտարկման» ներքո ու նպատակ է ունենալու «արդարացնել» Սիմոնյանին:
Ահավասիկ, գոյություն ունի ընդամենը մեկ հարց՝ դա Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելն է ու այդ նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի, հետո նաև՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնությանը միանալն է կամ գոնե ինքնուրույն օրակարգով Սիմոնյանի պաշտոնանկությանը հասնելը:
Եթե խորհրդարանական ընդդիմությունը դա չի անում, ուրեմն՝ զբաղված է իմիտացիայով, ինչի նպատակը Սիմոնյանին «փրկելն» է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունից:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր