Какой ты, такой и город…

Խեյզել Մակկալիոնը կանադացի կին քաղաքական գործիչ է, որն 36 տարի շարունակ եղել է Միսսիսոգայի(Կանադա) քաղաքապետը։ Նրան գործընկերներն անվանում էին «փոթորիկ»։ Այս կինը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում տաս անգամ:
Ո՞րն էր նրա հաջողության գրավականը՝ դժվար չէ ենթադրել։ Խեյզելը պնդում էր շարունակ, որ քաղաքը պետք է աշխատի բիզնեսի պես, իսկ սա նշանակում է, որ ցանկացած թերացում կամ անգամ վրիպակ կարող է վնասել քաղաքի զարգացման արդյունավետությանը։ Զարմանալին այն էր, որ այս ֆենոմենալ քաղաքապետի պաշտոնավարման մեկնարկը համընկել է աղետի հետ, որը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի Կանադական երկաթուղում, որտեղ թունավոր նյութերով գնացքը դուրս էր եկել գծերից։ Խեյզելը կարողացել էր շատ արագ կազմակերպել բնակիչների տարհանումը՝ առանց խուճապի, որի արդյունքում փրկվել էր մոտ 200․000 մարդ։ Այստեղից կարելի է անել հետևություն. պաշտոնը ստանձնած ղեկավարի ունակությունների մասին պատկերացում կազմելու համար պետք է հետևել նրա՝ ճգնաժամային իրավիճակներում որոշումներ ընդունելու, արագ կողմնորոշվելու և գործելու կարողություններին։
Կա այսպիսի մոտեցում աշխարհում, երբ ասում են, որ քաղաքը ժամանակի ընթացքում դառնում է այնպիսին, ինչպիսին այդ քաղաքի քաղաքապետն է՝ «Какой ты, такой и город» և այս թեզի հետ համաձայն եմ, իսկ հետևությունները թողնում եմ ձեզ, սիրելիներս․․․

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր