Month: April 2023

Ավինյանի չլուծված խնդիրը…

Ավինյանի չլուծված խնդիրը…

Երեկ ապրիլի 25-ն էր՝ վերջին օրը, երբ օրենքով սահմանված կարգով Երևանի ավագանին պետք ընտրեր նոր քաղաքապետ կամ արձակվեր, ինչը ճանապարհ կբացեր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար: Երևանի ավագանին իր առաքելությունը չկատարեց, բայց կառավարությունն էլ մտադիր չէ արտահերթ ընտրություններ նշանակել: Թքած օրենքի վրա, ամեն ինչ հարմարեցված է Ավինյանի «ճաշակին»: Քաղաքապետարանի ներսում…
Կարդալ
Ազգային աղետից «5 պակաս» ռեժիմում ենք. գոնե Հայաստանը պարտավոր ենք փրկել…

Ազգային աղետից «5 պակաս» ռեժիմում ենք. գոնե Հայաստանը պարտավոր ենք փրկել…

Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը: Փաստացի Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, ինչն ինքնին կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Ես չեմ տրվելու ոմանց գայթակղությանը ու անարգանքի սյունին չեմ գամելու ոչ Ռուսաստանին(Լաչինի միջանցքում ադրբեջանական բեսպրեդելը թույլ տալու համար), ոչ Արևմուտքին(Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու, անատամ հայտարարություններ անելու համար):…
Կարդալ
Խաղի մեջ լինելը մենք շփոթում ենք խաղացող լինելու հետ

Խաղի մեջ լինելը մենք շփոթում ենք խաղացող լինելու հետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. Միանգամայն կանխատեսելի է մեր վարքը ադրբեջանական նոր սադրանքի պարագայում: Հիմա եւ առաջիկա օրերին Հայաստանում բուռն կերպով կծավալվի պայքարը՝ արեւմտամետության եւ ռուսամետության, կամ հակաարեւմտականության եւ հակառուսականության տրամաբանությամբ: Բաքուն ռուսների ասելով կամ համաձայնությամբ է փակել Լաչինի միջանցքի սկզբնամասը, թե՞ ռուսների դեմ է արել դա: Բաքուն դա…
Կարդալ
Հեղափոխության «ֆենոմենը»

Հեղափոխության «ֆենոմենը»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Երբ Նիկոլ Փաշինյանը երեկ, ԱԺ ամբիոնից, ԼՂ խնդրի բանակցությունների մասին ասում էր, 2018-ին այլևս ժամանակ ձգելու տեղ չկար, ակամայից բացահայտեց իր հեղափոխության «ֆենոմենը»՝ Սերժի «հանդուրժողականության» և իր «հաջողության» բանաձևը:
Կարդալ
Երևանցուն պետք է իրեն հաշվետու պրոֆեսիոնալների թիմ

Երևանցուն պետք է իրեն հաշվետու պրոֆեսիոնալների թիմ

Նախորդիվ անդրադարձել էի, թե ինչու Երևանի առաջիկա ընտրություններում չի կարելի վստահության քվե տալ ՔՊ-ին: «Փրկիչների» մի խումբ էլ «դեղատոմս» է առաջարկում օլիգարխիկ տանիքի ներքո: Սա նույնպես խիստ վտանգավոր ընտրություն է, որովհետև Երևանի այսօրվա ավերը, մեծ իմաստով, օլիգարխիկ «ինտերվենցիայի» հետևանք է: Արդյունավետ մենեջմենթը ու կոնկրետ բիզնես շահերը միանգամայն տարբեր բաներ են:…
Կարդալ
Փաշինյանն ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը

Փաշինյանն ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը

Երեկ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում՝ դարձյալ հղում անելով Մադրիդյան սկզբունքներին: Այն, որ Ադրբեջանը երբեք համաձայն չի եղել ԼՂ անկախությանը, սա ակնհայտ փաստ է: Դրա համար էր Հայաստանի առաջին իշխանությունը 1994-97թթ-ին բանակցում այն տրամաբանությամբ, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով՝ կարգավիճակի ճշգրտման…
Կարդալ
Սահմանապահի գործառույթը ոչ թե սահման հստակեցնելն է, այլ հսկելը …

Սահմանապահի գործառույթը ոչ թե սահման հստակեցնելն է, այլ հսկելը …

Մհեր Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Եթե ցանկացած երկու երկրի պետական սահման հստակեցվում է սահմանապահների բանակցությունների արդյունքում, իսկ այդ երկրներից առնվազն մեկի ղեկավարը պաշտոնապես հայտարարում դա և ընդունում, որ սահմանապահների միջև բանակցությունները ավելի շոշափելի արդյունք է տալիս, ապա գոնե այս հայտարարությունից հետո կարելի է և պետք է խորը կասկած…
Կարդալ
Ամոթալին՝ խորհրդարանում

Ամոթալին՝ խորհրդարանում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Եթե չեմ սխալվում, Ազգային Ժողովում համազգեստով ծառայություն իրականացնողները Պետական պահպանության ծառայության տղաներն են: Քաղաքական ինչ որ հավակնությունների ու չգիտես էլ ինչերի հետեւանքով, այդ տղաները հայտնվում են իրենց համար նվաստացուցիչ պայմաններում՝ ընկած պատգամավոր են քաշում, քաշքշում, որպեսզի կատարեն դահլիճից դուրս հանելու հրահանգը:…
Կարդալ
Ակցիաները նույնիսկ ԱԺ դահլիճում լռեցվում են

Ակցիաները նույնիսկ ԱԺ դահլիճում լռեցվում են

Երեկ, ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը իրականացրեց քաղաքական ակցիա։ Ակցիայի նպատակն էր թույլ չտալ, որպեսզի վարչապետը ԱԺ ամբիոնից ելույթ ունենա, քանի որ, ըստ պատգամավորի, շարունակ ստում է և դրան պետք է վերջ տրվի։ Ինչևէ, չանդրադառնալով քաղաքական ակցիայի բովանդակությանը և բուն նպատակին, նշենք մի շատ կարևոր հանգամանք։ Քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ ակցիներ շատ…
Կարդալ