Բանակցվում է նաև ադրբեջանցիների վերադարձը Հայաստան

«Գեոպոլիտիկ» տելեգրամ ալիքի հիմնադիր Վահե Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունը հաստատում է, որ բանակցվում է նաև ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է` երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներ։
Նշեմ, որ խոսքը մի քանի հարյուր հազար ադրբեջանցու մասին է, որոնց` Հայաստան գալուց հետո թե Հայաստանից ինչ կմնա, դժվար չէ կռահելը։
Սպասենք հայկական կողմի բացատրություններին։ Ըստ էության` կա փաստաթուղթ, կան մշակված կետեր և այժմ ընթանում են այդ թուղթը վերջնական տեսքի բերելու աշխատանքները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր