Փաշինյանի սարդոստայնը

Խորհդարանում երեկ պատգամավորներ-կառավարության անդամներ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայկական օդանավերի դիմաց Թուրքիայի օդային տարածքը փակելու Անկարայի որոշմանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ որոշումն ընդունվել է Երևանում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշարձանը տեղադրելու պատճառով։
Փաշինյանն ասել է՝ այնպես չէ, որ արձանների տեղադրումն ազդեցություն չի թողնում:
Փաշինյանը, թերևս, հույսը դրել է ժողովրդի կարճ հիշողության վրա՝ մոռանալով, որ այդ հուշարձանը հնչեղություն ստացավ այն բանի «շնորհիվ», որ դրա ֆոնին որոշել էր փիառվել ՔՊ քաղաքապետացու Տիգրան Ավինյանը:
Առհասարակ՝ դատապարտված է մի կառավարություն, որը խճճվում է դրսում և ներսում բոլորին դուր գալու սարդոստայնում:

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր