Սկզբունքային է ԼՂ սուբեկտության փաստաթղթային երաշխիքների առկայությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՀՀ-ն, այս ամբիոնից մի շաբաթ առաջ ես դա հայտարարել եմ, պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու, և սա է այն միակ սկզբունքը, որը մեզ շանս կտա պետություն ունենալ, հակառակ դեպքում՝ ասում եմ՝ եկեք նայենք, չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք, որպես պետություն չլինենք, և անում են»
Նիկոլ Փաշինյան
03.05.2023

• Նիկոլ Փաշինյանի այս դիրքորոշումը դժվար է կասկածի տակ դնելը բովանդակային հարթության վրա: Սակայն երբ պաշտոնական Երևանը սա անընդհատ պնդում է՝ առանց երաշխիքներ ստանալու ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտության համար, այս դիրքորոշումն ավելի շատ նմանվում է ԼՂ հարցում միակողմանի զիջման:
Պատերազմից հետո, բազմաթիվ անգամներ պնդել ենք, թե ԼՂ անկախության օրակարգն այլևս ժամանավրեպ է: Հիմա էլ նույն պնդումն անում ենք, սակայն սկզբունքային ենք համարում ԼՂ սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության փաստաթղթային երաշխիքների առկայությունը, հակառակ պարագայում՝ ԼՂ ժողովուրդը «ինտեգրվելու» է ունիտար Ադրբեջանին, որի հետևանքը դառնալու է Արցախի հայաթափությունը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր