Փաշինյանը «փուռն» է տալիս ՔՊ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատությանը» տված հարցազրույցում, «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը սխալ համարեց՝ պատճառաբանելով, թե սա կառավարության որոշումը չէ։ Այնինչ քաղաքապետարանում որոշումներ հենց իր ղեկավարած քաղաքական թիմի անդամներն են ընդունում։
Հիմա չենք ուզում անդրադառնալ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման բովանդակային կողմին, դրա ազդեցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության, հայ-թուրքական հարաբերությունների վրա: Սրա մասին վերջին օրերին շատ ենք խոսել:
Այս հարցազրույցն իրականում բացահայտում է Փաշինյանի բնավորության եղկելի մի գիծ:
Երբ նա հայտնվում է բարդ իրավիճակում, կարող է առանց շունչ քաշելու՝ զոհաբերել սեփական թիմին, նրա վրա բարդել ողջ պատասխանատվությունը:
Փաշինյանն ավտորիտար ղեկավար է, անձնակենտրոն համակարգի ղեկավար, բայց պարզվում է՝ հուշարձանի տեղադրումից խեղճը տեղյակ չի եղել:
Վստահ ենք, այս հուշարձանի հետ կապված բոլոր մանրուքները, այդ թվում՝ դրա բացման ժամանակ Տիգրան Ավինյանի փիառվելը, համաձայնեցվել են Փաշինյանի հետ: Սակայն հիմա Փաշինյանը «ապտակ» է ուտում Անկարայից ու պատասխանատվության բոլոր սլաքներն ուղղում է Ավինյանի, քաղաքապետարանի, Ավինյանի ուղղությամբ:

Վաղը Փաշինյանն ասելու է, որ ինքը պատասխանատու չէ երկիրն այս վիճակին հասցնելու համար, հայ ժողովուրդն է նման ընտրություն կատարել:
Հուսանք, որ բանը Հանրապետության փլատակներին չի հասնի, բայց առայժմ չի խանգարի, որպեսզի ՔՊ-ն գիտակցի՝ «քավության նոխազ» դառնալու հերթը հասել է իրեն:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր