Մի շարք ճշմարտությունների մասին

ՀԱԿ անդամ Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը.

1998 թվականի պալատական հեղաշրջման շահառուները Մադրիդյան սկզբունքների առավելությունը 1997 թվականի Փուլային տարբերակի համեմատ համարում են այն, որ Մադրիդյանում ոնորոշ դրույթով սահմանվում էր, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի անորոշ ապագայում՝ հանրաքվեի կամ հարցման միջոցով, այնինչ Փուլային տարբերակում կարգավիճակ սահմանող ոչ մի դրույթ չկա։

– Նախ, հեղաշրջման շահառուները, կամ նրանց հետևորդները «մոռացել են» կամ «տեղյակ չեն», որ այն ժամանակ Տեր-Պետրոսյանի դիրքորոշման դեմ հրապարակային աձագանքները, իսկ իրականում՝ հանցավոր զրպարտությունները, ոչ թե կարգավիճակի սահմանված լինել- չլինելու վերաբերյալ էին, այլ Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու։ Բացեք թեկուզ այդ ժամանակահատվածի արխիվները։ Նախ սերմանել էին, որ «Լևոնն ուզում ա Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին», իսկ հետո իրենք իրենց հռչակել էին՝ «Լևոնից Ղարաբաղը փրկողներ»։ Ոմանք մինչև հիմա էլ «պադոշի դեմքով» շարունակում են նույնը պնդել։ Ու մեկը չկա, դեմքներին ասի՝ «ընԳեր, կամ գլուխդ պատին տուր, կամ պատը՝ գլխիդ»։

– 1998 թվականին Տեր-Պետրոսյանն իշխանությունը հանձնել է մի իրավիճակում, երբ, մյուս այլ գերկարևոր

հանգամանքները չհաշված, բանակցային պլանները, բացի Երևանից ու Բաքվից, ուղարկվում էին նաև՝ Ստեփանակերտ։ Իրականում վերջինիս այդ դերը շատ ավելի բարձր էր, քան այն ենթադրյալ կարգավիճակը, կամ, առավել ևս, «միջանկյալ կարգավիճակը», որը երբևէ նա կարող էր ստանալ։ Վերջիվերջո Ստեփանակերտի ինքնուրույն գործոն լինելն էր հենց խթան հանդիսացել Հայաստանում ներքաղաքական ու ներպալատական կրքեր բորբոքելու։ Ու հենց այդ գործոնը նկատի ունենալով էր, որ Քոչարյանը, Հայաստանում ներքաղաքական հարցերը լուծելուց հետո, վերացրեց Ստեփանակերտի գործոնը։

– 1998 թվականին Արցախի կարգավիճակի մասին, իբր, մտահոգները մի կողմից թմբկահարում են, թե Մադրիդյանով սահմանվում էր ապագայում հանրաքվեով կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն, իսկ մյուս կողմից իրենք իսկ հայտարարում են, որ այնուամենայնիվ բոլորը հասկանում էին, որ հանրաքվեն կյանքի չէր կոչվելու ու ողջ Լաչին-Քելբաջար կապը մնալու էր մեր վերահսկողության ներքո։ «ԸնԳեր, բա փաթեթով Ադրբաջանից անկախ իրավական կարգավիճակն ո՞ւր մնաց»։

– Պատկերացնո՞ւմ եք, եթե 1997 թվականի Փուլային տարբերակը ներկայացվեր միայն Երևանին ու Բաքվին՝ ամրագրելով տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ Ստեփանակերտի մասով գրված լիներ, որ Արցախի կարգավիճակը պետք է սահմանվի անորոշ ապագայում՝ հանրաքվեի միջոցով։ Ենթադրենք, Տեր-Պետրոսյանը համաձայնում էր այդ պլանին (այնինչ, վստահաբար, այն ժամանակ նա նման պլանի չէր համաձայնի)։ Ու ի՞նչ էր լինելու։ Հեղաշրջումը չէր լինելո՞ւ։ Շատ ավելի արագ էր լինելու։ Շահառուներն ու նրանց արբանյակները «Լևոնը հանձնում ա Ղարաբաղը» թեմայով ատենախոսությունների ընթացքում տասնապատիկ ավելի շատ «ապացույցներ» էին ներկայացնելու։ Արցախի ներկայացուցիչները, այս դեպքում՝ իրավացիորեն, շատ ավելի կտրուկ էին դեմ արտահայտվելու այդ տարբերակին՝ պնդելով, որ իրենք նոր հանրաքվե անցկացնելու մտադրություն չունեն, քանի որ իրենք արդեն իսկ հանրաքվեով ինքնորոշվել են։ Եվ, իրոք։ Ներկայիս ողջ փաստարկումների փաթեթով մի պահ վերադարձեք 1997 թվական։ Մադրիդյանը միայն Ադրբեջանն էր ուրախությամբ ընդունելու։

Հ․Գ․ Գրառման մեջ ինչ-որ մտքի ու ներկայիս փաշինյանական պրոպագանդայի միջև որևէ համընկնումն ակամա է՝ պայմանավորված թեմայի ժամանակագրությունը ճշգրիտ ըմբռնելու անհրաժեշտությամբ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր