Դա սիմետրիկ դիալոգ չի լինելու

«Արցախը Ադրբեջան չէ»-ն ընդամենը գեղեցիկ կարգախոս է, որը կարող է Ստեփանակերտում փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, սակայն դա քաղաքական ծրագիր չէ ու առավել ևս՝ չի ենթադրում որևէ պատասխանատվություն էլիտայի համար:
Արցախի իշխանությունը, Ստեփանակերտում իշխանության ձգտող Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Բաբայանը չեն խոսում ամենակարևորի մասին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի սուբեկտության հեռանկարը Բաքվի հետ երկխոսության համատեքստում, մանավանդ՝ Լաչինի միջանցքի փաստացի վերացման, ԼՂ-ի անկլավ դառնալու իրողությունները հաշվի առնելով:
«Արցախը Ադրբեջան չէ» ասելով՝ Արցախն ավելի ուժեղ և ինքնիշխան չենք դարձնելու, մանավանդ, որ ինքնախաբեության «ասեղի» վրա նստելով՝ ավելի ենք մոտեցնում ազգային աղետի կապիտալիզացիան:
Արցախը պետք է ունենա քաղաքական, քաղաքակրթական սուբեկտություն, բայց դրան կարող է հասնել Բաքվի հետ շատ բարդ դիալոգի շրջանակներում:
Դա սիմետրիկ դիալոգ չի լինելու, Արցախն անկախության չի հասցնելու, բայց կարող է երաշխավորել ԼՂ հայկականությունը:
ԼՂ-ում ռուսական ռազմական ներկայությունը և անվտանգային թեկուզև թույլ երաշխիքները նման դիալոգի հնարավորություն դեռ պահպանում են, վաղը այդ պատուհանն էլ չի լինելու:

Արցախի էլիտան պետք է գնա այդ ծանր բանակցություններին: Սա է քաղաքական խիզախումը…

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր